ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ոչ նախկիններ, ոչ ներկանե՞ր

Ոչ նախկիններ, ոչ ներկանե՞ր
11.09.2024 | 12:24

Զարմանալի է և տարօրինակ, այնպես չէ՞։

Ինչու՞ նախկինները դեմ են ներկաներին, իսկ ներկաները դեմ են նախկիններին։

Նախկիններն էլ դեմ են իրենցից նախկիններին, և հակառակը:

Բայց կա մի ուրիշ համոզմունք՝ երկուսին էլ դեմ է «ժողովուրդը», որն ինքն էլ չգիտի և նույնիսկ չի էլ հասկանում, թե ինչու է ինքը դեմ երկու ձևին էլ, երկու նախկինին էլ։

«Ժողովուրդը», ոչ թե ազգը, որովհետև սա վաղուց ժողովուրդ է, այսինքն՝ պարզ ու պրիմիտիվ, կենցաղային ու սնվելու մակարդակի մարդկանց՝ իրար չհարգող, մեկը մյուսի հոգսին ու ցավին անհաղորդ, սեփական ընտանիքից ու եսից այն կողմ չնայող ու չտեսնող պարզունակ խալխի հավաքածու է։ Եվ այս ժողովուրդը միայն ընդունակ է լսել և կուլ տալ այն, ինչ իրեն կմատուցեն կառավարող ուժերը, «ընդդիմադիր» ուժերը, բազմապիսի «լրատվականներով»։

Մտածելակերպը այսպիսին է. «Դե, եթե տելեվիզրով են ասում, ուրեմն ճիշտ ա։ Դե, սայթում էսպես են ասում»։

Պարզ է, որ ներկան արդեն նոր չէ, ավելին, ոչ թե նոր չէ, այլ հնից էլ հին է։

6,5 տարում շատ երկրներում կառավարիչներ են փոխվել, և աշխատանքներ են տարվում նորից ու կրկին նրանց փոխելու ուղղությամբ։

Ինչու՞մն է գաղտնիքը։

Տոտալ անգրագիտություն և տգիտություն է տիրում։ Այո, 33 տարում մի կողմից գործող իշխանավորներն իրենց վարած անկուշտ և անհագ «տնտեսական գործունեությամբ», ինչը ոչ մի կապ չունի նորմալ պետական կառավարման հետ, մյուս կողմից կեղծ մշակույթի միջոցով մարդկանց խաբելու, թմրեցնելու, ինքնությունը կորցնելուն միտված մատուցվող ֆիլմերը, շոուները, հաղորդումները, անվերջանալի և անիմաստ սերիալները, պոռնոգրաֆիա և թմրամոլություն քարոզող կարճ տեսանյութերը, գռեհիկ և զզվելի դյուրամարս անեկդոտները, կրոնական կոչվող տարբեր միավորումները, այդ բոլորի դեմ պետական պաշտոնյաների հանդուրժող անտարբերությունը, երբեմն միտումնավոր կարգով՝ բերել են ազգի դեգրադացմանը։

Երիտասարդությունը, ում մի քանի տարուց պիտի վստահենք երկրի և մեր ապագան՝ մեծանում է ոչնչի և ոչ ոքի չհավատալով։

Ես, երբ զրուցում եմ երիտասարդ մարդկանց հետ, սոսկում եմ, տեսնելով, որ նրանք ոչնչի հետ հույս չեն կապում...

Համարյա թե բոլորի ընտանիքներում իշխում է վաղվա ապրուստի խնդիրը։

Երիտասարդ մարդիկ չեն ուզում զբաղվել ինքնակրթությամբ, ապագա չեն տեսնում իրենց կյանքը նորմալ դասավորվելու մեջ։

Մի մասը «կպած» է ինչ-որ դրսի ծրագրերի, մի մասը աշխատում է բանկերում, մի մասը՝ ինչ-որ IT հիմնարկներում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ լրտեսական հիմնարկներ, որոնց հիմնական նպատակն է բթացնել և «իրենցը» սարքել երիտասարդ մարդկանց առավել գրագետ մասին, որոնց միջոցով էլ հետագայում կտարածեն իրենց ուզած ծրագրերը, այն է՝ մի քանի տարում ստանալ ենթարկվող և հեշտությամբ կառավարվող «ժողովուրդ»։ Ժողովուրդ և ոչ թե ազգ։

Ժողովուրդ բառն արդեն ասում է իր մասին, այսինքն, ժողոված, հավաքած զանգված։

Անկեղծ եմ ասում՝ ժողովուրդ բառն ինձ համար հնչում է որպես վիրավորանք։

Աշխարհի մեծ խաղացողներին պետք է ենթարկեցնել հնարավորինս շատ ազգերի և երկրների, որպեսզի այդ երկրներում ունենան էժան և այլընտրանք չունեցող աշխատուժ՝ ինչքան կախյալ, այնքան էլ անմռունչ ենթարկվող, գործիքի դեր կատարող աշխատուժ։

Հիմա վերադառնանք նախկին-ներկա բառախաղին։

Տեսեք՝ սրանք չլինեն, բայց նախկինները չգան։

Բարեկամներ, ով էլ լինի, աճեցված է լինելու կա՛մ սրանց, կա՛մ նրանց կողմից։

Օդից ոչ ոք չի կարող գալ, որովհետև այդպես չի լինում։

33 տարի, մինչև այս պահը, կադրային քաղաքականություն չի վարվել։

Ամեն մի «փադիշահ» պաշտոնների է նշանակել իր առջև խոնարհվողների, իսկ իրենց «կռուգից» դուրս ոչ ոք իրավունք չի ունեցել և չունի գրավելու որևէ, թեկուզ լավ վարձատրվող պաշտոն (կաշառք ստացող պաշտոնները դեռ մի կողմ), ստանալ պատգամավորի մանդատ և այլն։

Երկար տարիներ մարդիկ սպասել են, որ գոնե մի «փադիշահ» այնքան կկշտանա, որ կորոշի զբաղվել երկրի և քաղաքացիների բարօրությամբ, սակայն դա չպատահեց, չիրականացավ շատ պարզ և կանխատեսելի պատճառով. ամեն մի գնացող, ում ժամկետը լրացել է համաձայն երկրի Սահմանադրության, ընտրություններ կեղծելով, ընտրակաշառք բաժանելով՝ իշխանության է բերում մարդկանց այն խմբին, որին նա պատրաստել է որոշակի ժամանակ, և որպեսզի նրանք իրենց արածները, մեղմ ասած, ռևիզիայի չենթարկեն։

Ահա սա է շարժիչ ուժը։

Ես վստահ չեմ, որ բավականին թվով երիտասարդ մարդիկ կկարդան հոդվածս։ Նույնիսկ հասուն՝ առաջին հայացքից խոհուն թվացող մարդիկ կան, ովքեր ոչ միայն նման թեմաները չեն քննարկում երիտասարդների հետ, այլև համարում են, որ երկար թվացող գրվածքը կարդալու համար ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հավես ունեն։

Փորձենք համոզել երիտասարդներին, որ կրթված և բանիմաց լինելն ավելի լավ է, քան թե խարխափելը անգիտության և անտեղյակության մեջ։

Առողջ եղեք։ Հուսանք իմաստասիրություն։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ